Header image  
ՍԿՍԻՐ ԽՈՍԵԼ ՔՈ ՍԻՐԱԾ ԼԵԶՎՈՎ  
   | |  
 


Custom Search

 



 
 
 


 
 

ՊՈԼԻԳԼՈՏՑԻՆԵՐԻ վկայությունները


"...Երբ ես եկա ակումբ, անգլերեն չէի խոսում. այսինքն, որոշ բառապաշար ունեի, իհարկե, և միքիչ էլ հասկանում էի, բայց խոսել - ոչ: Ես որոշակի բարդույթ ունեի, չգիտեմ, դա ենթագիտկցական էր թե գիտակցական, բայց բարդույթ էր, որից ես ոչմի կերպ չէի կարողանում ձերբազատվել և սկսել խոսալ: Իսկ ակումբում տիրում էր մի շատ հաճելի, տրամադրող և անմիջական մթնոլորտ, և նախքան ես նույնիսկ հասկացա ինչպես և ինչ կատարվեց, ես արդն սկսեցի խոսել անգլերեն, մասնակցել բանավեճերին, ազատ և անկաշկանդ արտահայտել մտքերս: Եթե հիմա ինձ հարցնեն "ինչ անեմ, որ սկսեմ խոսալ", ես վստահաբար կպատասխանեմ - արի ակումբ, և կխոսես: Ես կարողացա անել այդ, դու էլ կկարողանաս: Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ ընկերության, տվյալ դեպքում ակումբի, կարգախոսը, "Սկսիր խոսել քո սիրած օտար լեզվով" արդարացված է..."

Աննա/Jane

 

"...Անկեղծ ասած ես թերահավատորեն եէ վերաբերվում այս գաղափարին, և մտածում էի, որ ձանձրալի և անհետաքրքիր է լինելու: Ցավոք, դրա դառը փորձը կար նախկինում երբ ես հաճախում էի այլ տեղեր, որտեղ պարզապես նստում էինք և քննարկում միևնույն տափակ և ծեծված թեմաները, և իբրև կանոն քունս տանում էր, ուստի մեկ ամսից ավել այդպիսի տեղեր չէի կարող հաճախել: Բնականաբար, նույն մտավախություններս այս ակումբի վերաբերյալ էին: Բայց մտածեցի, քանի որ մեկ անվճար դասի հնարավորություն են տալիս, ինչու չփորձեմ: Արդեն հինգ ամիս է, ինչ հաճախում եմ, ու նույնիսկ մեկ անգամ քունս դեռ չի տարել: Ամեն անգամ ինչ-որ նոր բան եմ սովորում, ինչ-որ իսկապես օգտակար բաներ. բառեր, արտահայտություններ, որոնք օգտագործվում են արդի անգլերենում, և ոչ թե պարզապես բառարանից ինչ-որ չօգտագործվող բառեր են, ակմ որոնք բացարձակ այլ իմաստներով են օգտագործվում, քան մեզ սովորեցրել էին..."

Արթուր/Robert

 

"...Բացի բանավոր հմտություններս զարգացնելուց, բազում նոր բաներ սովորելուց, ինչպես բառերի, արտահայտությունների /նույնիսկ քերականության/, այնպես էլ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի կրթության, մշակույթի, արվեստի, աշխարհագրության և այլնի իմաստով, այստեղ ես ձեռք բերեցի բազում նոր ընկերներ, համախոհներ: Երբեմն հարցնում եմ ինքս ինձ. էլ որտեղ կարող էի իրենց հետ ընկերանալ: Ակնհայտ պատասխաններից մեկն է, որ ուրիշ ոչ մի այլ տեղ: Ակումբի անբռնազբոս, տրամադրող մթնոլորտը այնքան հաճելի է, որ նույնիսկ այն մարդիկ, որոնց ես "նամռոտ" կկոչեի և չէի շփվի, պարզվում է բավական հետաքրքիր և բարի մարդիկ են, պարզապես մի քիչ քչփորել է պետք..."

Լիանա/Nancy

Մեկ մտա`ր - Էլ գնալ չես ցանկանա!

 

free batch watermark software
Citalopram on line


 

Join for fun,
knowledge and more..

 
 
             

Գլխավոր | Միջոցառումներ | Վկայություններ | Գրանցում | Պատկերասրահ | Հետադարձ կապ | Հ.Տ.Հ. | ©2007-2008 POLYGLOT ENGLISH+ CLUB